
Երևանի Կապույտ մզկիթի միջոցառումների սրահում, հյաստանաբնակ իրանցիների մասնակցությամբ, տեղի է ունեցել Մուհամմադ մարգարեի հարգարժան դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:
Միջոցառման ժամանակ Երևանի Կապույտ մզկիթի աղոթապետ Հոջջաթ-օլ-էսլամ Մովահեդիֆարն իր ելույթում անդրադարձել է իսլամի մեծ մարգարեի հարգարժան դստեր, Ֆաթիմա Զահրայի առաքինություններին: Ֆաթիմա Զահրան օրինակ է ողջ աշխարհի կանանց համար: