Հունվարի 27-ից Ռուսաստանը կվերսկսի թռիչքները Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի հետ։Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբից:
Այսպիսով, շաբաթական երկու անգամ թռիչքներ կիրականացվեն Մոսկվայից Հանոյ, Դելի և Հելսինկի, իսկ շաբաթը երեք անգամ ՝ Դոհա:
Բացի դրանից , նախատեսվում է ևս երկու թռիչք Սանկտ Պետերբուրգից Հելսինկի: Իսկ դեպի Կահիրե կանոնավոր թռիչքների թիվը կհասնի շաբաթական հինգի:
Նման որոշումն ընդունվել է ՝ հիմք ընդունելով երկրում COVID-19 նոր դեպքերի քանակը, որը 14 օրվա ընթացքում չպետք է գերազանցի 40-ը՝ 100 հազար բնակչի հաշվարկով , նույն ժամանակահատվածում դեպքերի օրական աճը չպետք է գերազանցի մեկ տոկոսը։