Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան
Advertisement 1000 x 90

Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան

Newsarm.liveը գրում է

Նորագույն ամերիկյան ռացիաներով Հայաստանի բանակի դեմ կռվող ԻԼԻՊ-ի զինյալների (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) զինումը հաստատող նոր ապացույցներ են ի հայտ եկել: Այս մասին «Царьград» հեռուստաալիքին հաղորդել է «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Մայիսի Ասրյանը: Նյութը վերցրել ենք tsargrad.tv կայքից:

– Ես հաստատ գիտեմ, որ մեր դեմ ահաբեկիչներ են կռվել: Շեշտում եմ, որ այդ ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել: Այսինքն, նրանց լիովին աջակցել է ԱՄՆ-ն: ՆԱՏՕ-ն այդ ահաբեկիչների հետ միաբան է եղել,- ասել է Ասրյանը:

Գնդապետն իր ջոկատի հետ կռվել է Մարտունու պաշտպանական շրջանի առաջնագծում: Նա նշել է, որ պատերազմում կռված հայերից շատերի «աչքերը բացվել են» Արցախյան պատերազմում ՆԱՏՕ-ի երկրների իրական դերի կապակցությամբ:

– Եթե կարդաք հայոց պատմությունը, կիմանաք, որ նրանք երբեք օգնության չեն հասել: Երբե՛ք: Հայաստանի իշխանությունը սպասում էր, որ Արևմուտքն օգնության կգա: Նրանք խաբվել են: Արևմուտքը մեկ նպատակ ունի՝ օգտագործել Հայաստանը սեփական ազգային շահերի համար… Ու՞մ դեմ, Ռուսաստանի՛ դեմ: Մենք դա երբե՛ք թույլ չենք տա: Մենք՝ հայո՛ց արծիվներս, դա հիանալիորեն հասկանում ենք և երբեք թույլ չենք տա:

Գնդապետ Ասրյանի թիկունքում ոչ միայն պատերազմն է, այլև պետական և հասարակական աշխատանքի մեծ փորձը: Նա եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Բացի այդ, ինչպես նշեցինք, նա նաև «Հայոց Արծիվներ-Միասնական Հայաստան» կուսակցության նախագահն է:

– Եթե Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չլինեին, պատերազմում ավելի վատ կլիներ: Ռուս խաղաղապահների և իմաստուն ղեկավարի՝ Ռուսաստանի նախագահի շնորհիվ՝ Արցախի գոնե մի մասը մեզ է մնացել: Եթե Ռուսաստանի Դաշնության աջակցությունը չլիներ, մենք դա էլ կկորցնեինք:

«Հայոց արծիվներ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց ազգի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ միասնական պետության կազմում:



Նման նյութեր