«Մաաթ» հիմնադրամի ղեկավարը Ադրբեջանին կոչ է անում հանձնել հայ ռազմագերիներին
Advertisement 1000 x 90

«Մաաթ» հիմնադրամի ղեկավարը Ադրբեջանին կոչ է անում հանձնել հայ ռազմագերիներին

«Մաաթ» հիմնադրամի ղեկավար Այման Աքիլը կոչ է անում Ադրբեջանի կառավառությունը հանձնել հայ ռազմագերիներին՝  համաձայն եռակողմ հայտարարության:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  արաբական «elsaanews»-ը, Այման Աքիլն ասել է, որ չափազանց մտահոգված է Ադրբեջանի կառավարության կողմից հայ ռազմագերիներին հանձնելու պարտավորության բացակայությամբ. ըստ եռակողմ հայտարարության ռազմագերիների ազատ արձակումը և նրանց հայրենադարձությունը հստակորեն ամրագրված են: Նրա խոսքով` սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին որպես պատանդ է օգտագործում` իր քաղաքական օրակարգն առաջ մղելու համար։

Նույն համատեքստում, «Մաաթ» հիմնադրամի Միջազգային հումանիտար իրավունքի բաժնի տնօրեն Նուրհան Մուստաֆան ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են, քանի որ ըստ թիվ 128 կանոնի՝ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն և վերադառնան իրենց հայրենիք՝ փաստացի ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո:

Միջազգային հումանիտար իրավունքի բաժնի տնօրենը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը` պահպանել ձերբակալվածների պաշտպանության և նրանց երկրներ անվտանգ վերադառնալու հետ կապված միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները:



Նման նյութեր