Նրանք նման են այն մարդկանց, ովքեր փաթեթավորված նվերից կարծիք են կազմում ներսի պարունակության մասին. Լուիզա Ներսիսյան. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նրանք նման են այն մարդկանց, ովքեր փաթեթավորված նվերից կարծիք են կազմում ներսի պարունակության մասին. Լուիզա Ներսիսյան. life.panorama.am

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի նոր լուսանկարն արդեն հասցրել է քննադատության արժանանալ. Շատերի կարծիքով 40-անց դերասանուհին իր տարիքին անհամապատասխան է հագնվում, ըստ այդ քննադատությունների` նա կրում է թինեյջերական հագուստ, որը ավելի սազական կլիներ իր դստերը:

Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին տվեց  իր պարզաբանումներն ու անդրադարձավ առհասարակ քննադատություններին:

«Արվին Քոչարյանի հետ այս համագործակցությունը արվեց Կամերային թատրոնի նախաձեռնությամբ, որի շրջանակում դերասաններից յուրաքանչյուրը պետք է իր կերտած կերպարներից մեկն ընտրեր ու հետաքրքիր ֆոտոշարքով հանդես գար` սեփական արխիվի համար:

luiza2

Հետևաբար, լուսանկարում իմ հագուստը կերպարիս մի մասնիկն է, ես չեմ նկարվել որպես Լուիզա Ներսիսյան, փոխարենը ես ներկայացրել եմ «Փնտրվում է տղամարդ» ներկայացման կերպարս, հենց այդպիսին ինձ կարող են տեսնել այդ ներկայացման ժամանակ: Ասեմ, որ Արվինի հետ առաջին անգամ չէր, որ համագործակցում էինք, նա հիանալի լուսանկարիչ է, շատ տաղանդավոր է ու հետաքրքիր մտածողություն ունի: Նա կարողացավ շատ դիպուկ ու արտահայտիչ վերարտադրել հերոսուհուս, ով ըստ սցենարի, միայնակ կին է ու անվերջ սպասում է երջանկության:

Առանձնահատուկ ուրախ եմ, որ մեկ լուսանկարով  կարողացել ենք պատմել ողջ ներկայացման մասին, գործող դինամիկան Արվին Քոչարյանը կարողացել է ստանալ: Ի դեպ` ասեմ, որ մեկ շաբաթվա ընթացքում ես պարբերաբար խաղում եմ և նշված ներկայացումը, և «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը, որտեղ 23-ամյա կույր տղայի մորն եմ մարմնավորում: Մենք երկար մտածում էինք, թե այս երկու հերոսուհիներից ո՞ւմ ընտրենք լուսանկարների համար, բայց ի վերջո որոշեցինք ավելի պոզիտիվ լուսանկարներ ստանալ ու ընտրեցինք «Փնտրվում է տղամարդ» ներկայացման հերոսուհուն»,- նշեց դերասանուհին:

luiza1

Անդրադառնալով քննադատություններին ու քննադատողներին, Լուիզա Ներսիսյանը ընդգծեց.

«Շատ մարդիկ առանց որևէ բան տեսնելու ու հաստատ իմանալու, սկսում են անմիջապես խոսել, քննադատել: Գիտե՞ք մեր հասարակությունը ում է նման, նրանք նման են այն մարդկանց, ովքեր փաթեթավորված նվերից կարծիք են կազմում ներսի պարունակության մասին, միայն փաթեթեավորումից որոշում են նվերը նետե՞լ աղբարկղը, թե պահել այն` առանց բաց անելու: Պետք է հասկանալ, որ նվերն իր պարունակությամբ է թանկ, ոչ թե ըստ փաթեթավորման: Ինչևէ, ուրախ եմ, որ քննադատողները չեն կազմում հասարակության սերուցքը, մեծ աշխատանքներ իրականացնողներ  չեն, ովքեր ժամանակ են գտել ու իրենց քննադատողական խոսքն են հնչեցրել: Ես սիրում եմ իմ հանդիսատեսին, քննադատություններն էլ սիրում եմ, երբ դրանք արվում են խորքային մակարդակում: Ես բաց եմ յուրաքանչյուր զրույցի ու քննադատության համար, երբեք չեմ նեղանում դրանցից, իսկ հետո սկսում եմ մտածել, որը կփաստեն իմ մտերիմները, բայց ինձ հետաքրքրում են միայն խելացի ու գիտակ մարդկանց խոսքը»:



Նման նյութեր