«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն Արցախյան պատերազմի հենց առաջին օրվանից անկեղծորեն մտահոգված էր հայ ժողովրդի համար։ Նա գրեթե ամեն օր հրապարակումներ ու գրառումներ էր կատարում այս թեմայով։
Էլինա Ջանիբեկյանն իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցու ֆոնին։ Իսկ հրապարակմանը կից գրել է․
«Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին, որը հայտնի է նաեւ որպես Կանաչ Ժամ եկեղեցի․ Հայ Առաքելական եկեղեցի Շուշիում: Ժամանակին եկեղեցու գմբեթը կանաչ էր։
Եկեղեցին կոչվում է նաեւ Ղարաբաղցոց՝ հին եկեղեցու անունով, որն այդ տեղում էր։ Ըստ պատերին գրված արձանագրությունների այն կառուցվել է 1847 թվականին 18-րդ դարի հին փայտե եկեղեցու տեղում։