Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ Արարատ Միրզոյանը իսկապես Թուրքիայի ագենտ է. Վահան Բադասյան. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ Արարատ Միրզոյանը իսկապես Թուրքիայի ագենտ է. Վահան Բադասյան. armdaily.am

Օրերս ArmDaily.am-ը զրուցել էր ազատամարտիկ պատերազմի առաջին իսկ օրվանից Արցախ մեկնած Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի հետ, ով վստահեցնում է, որ Հադրութում տեղի է ունեցել դավաճանություն ու այն դավաճանության արդյունքում է հանձնվել։ Նա, մասնավորապես, պնդում է, որ Հադրութը հանձնվել է Դավիթ Մանուկյանի և Արթուր Աղաբեկյանի դավաճանության արդյունքում և վստահեցնում է, որ եթե Վահան Բադասյանը չվիրավորվեր՝ Հադրութը չէինք կորցնի։

Վահան Բադասյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ դավաճանության մասին խոսելու համար Մանախն, իհարկե, ունի փաստեր, բայց կարծում է՝ որոշակի չափազանցնում է։ «Նա թիրախավորում է նրանց, ովքեր փայլուն անցյալ են ունեցել՝ մոռանալով Նիկոլ Փաշինյանին։ Մեր ազգի մեջ մի դավաճան կա, դա Նիկոլ Փաշինյանն է, իր Էրատոյի հետ միասին։ Նա մի աշխատություն է գրել 2007-2008 թթ-ին, որտեղ նկարագրել է, թե Էրատոյի հետ միասին ինչպես է երազում հողերը վերադարձնել Ադրբեջանին, դա դավաճանի ծրագիրն է, մնացածը մոլորվածներ են»։

Խոսելով Արարատ Միրզոյանի վերաբերյալ բացահայտումներից՝ նա ընդգծեց, որ վստահ է, որ բացահայտումները համապատասխանում են իրականությանը։ «Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ նա իսկապես հանդիսանում է Թուրքիայի ագենտ։ Նիկոլ Փաշինյանը մեծ խարիսխ ունի»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի դիտարկումներին, թե հայկական կողմը ժամանակին գերիների ամբողջական ցուցակներ չի տրամադրել՝ նա ընդգծեց, որ Փաշինյանն ուղղակի թքած ունի ազգի տառապանքների վրա։ «Ազգը տառապում է գերիների վերադարձով, մենք մոտ 200 գերի ունենք, իսկ ինքը լկտիաբար և սրիկայաբար ոչինչ չի արել, անգամ Լավրովն է ասում, որ հայկական կողմը գերիների անուն-ազգանունները չի փոխանցում։ Մինչդեռ, գերիների վերադարձի մեջ գրված է իր թաթիկով ստորագրած կապիտուլիացիայի պայմաններից մեկն է եղել, իսկ հիմա ինքը ցանկացած գնով ուզում է Հայաստանի և Արցախի, ինչպես ինքն էր ասում՝ հպարտ քաղաքացիներին ամեն գնով ցավ պատճառել՝ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի։ Նա մեծ հաճույքով ենթարկվում է Ադրբեջանի ծաղրանքներին»։շ

armdaily.am



Նման նյութեր