Նարինե Խաչատուրյանն ազատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նարինե Խաչատուրյանն ազատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարինե Խաչատուրյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից:

ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Նարինե Խաչատուրյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ էր նշանակվել 2019 թ. հունիսի 11-ին:

Նշենք, որ երեկ, Նկարիչների միությունում տեղի ունեցած միջոցառմանը, հարցազրույցի ժամանակ, այցելուներից մեկը միջնորդելով, ասել է. «Դավաճանած իշխանության ներկայացուցիչ է այս կինը, Դուք հարցազրո՞ւյց եք վերցնում, ամոթ չե՞ք անում, ամաչե՛ք։ Սա՛ Հայաստանը, մեր հողերը, մեր կյանքը, մեր հաղթական ոգին դավաճանած իշխանության ներկայացուցիչ է։ Ձեր տեղը լինեմ, կհարգեմ իմ մասնագիտությունը և հարցազրույց չեմ վերցնի»:



Նման նյութեր