Չորեքշաբթի Ջո Բայդենը երդում է տալու որպես Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ։
Կիրակի երեկոյան Շերը բազմաթիվ աստղեր է բերել, որոնք We The People Concert-ում ելույթ են ունեցել Zoom-ի միջոցով, որպեսզի սկսեն երդմնակալության միջոցառումների շարքը, հաղորդում է Daily Mail-ը:
«Սա ձեր ժամանակն է», – Բայդենին ասել է Շերը: «Ես գիտեմ, որ դուք պատրաստվում եք երկիրն ուղղորդել զարմանալի ուղղությամբ, որ սիրում եք բոլորին, քանի որ դա ձեր էությունն է»:
Շերը Բայդենին նկարագրել է որպես «ճիշտ ժամանակին ճիշտ աշխատելու համար անհրաժեշտ մարդ»։
Բարբարա Սթրեյզանդը պատմել է նաև Բայդենի նախագահության հետ կապված իր հույսերի մասին:
Մինչ տեսահոլովակը ներկայացնելը, որում նա երգում է Happy Days Are Here Again, լեգենդար աստղն ասել է, որ «վերջին չորս տարիների ընթացքում ժողովուրդները խորապես բաժանված են եղել»:
Դիմելով Բայդենին և ընտրված փոխնախագահ Կամալա Հարիսին, Սթրեյզանդն ասել է․ «Երկուսդ էլ կարեկցող եք, որի կարիքը մենք հիմա ավելի շատ ունենք, քան երբևէ, ու միասին այս մռայլ օրերից դուրս կգանք դեպի լույս»։
Շոուին մասնակցել են նաև Ջեյմս Թեյլորը, Քերոլ Քինգը, Will.i.am, Բեն Հարփերը և Fall Out Boy-ը։
Միջոցառումը, որը կազմակերպվել էր դրամահավաքի համար, կազմակերպվել էր Դեբրա Մեսինգի, Քիգանի-Մայքլ Քիի կողմից։
Այն ներառել է նաև Բայդենի և նրա կնոջ, Քամալա Հարիի և նրա ամուսնու կարճ ելույթները, որոնցում նրանք շնորհակալություն են հայտնել իրենց կողմնակիցներին:
COVID-19 շարունակվող համաճարակի և երդմնակալության հետ կապված անվտանգության խնդիրների պատճառով ավանդական տոնակատարություններն ու միջոցառումները կրճատվել են:
Բայդենը պետք է ԱՄՆ-ի Կապիտոլիումի աստիճանների վրա երդում տա չորեքշաբթի կեսօրին:
Արարողությանը կմասնակցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
news.am