«Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի առաջարկը:
Մաքֆոլը հոդված է հրապարակել ամերիկյան «Foreign Affairs» ամսագրում և կարծիք հայտնել, որ Բայդենի վարչակազմը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի սոցցանցերի օգտատերերն ավելի քիչ տեսնեն ռուսական ԶԼՄ-ների, օրինակ` RT-ի նյութերը։ Եթե դրանք այնուամենայնիվ երևան որոնման արդյունքում, ապա, նախկին դիվանագետի կարծիքով, պորտալները պետք է այլընտրանքային հոդվածներ առաջարկեն «ավելի հուսալի» մեդիառեսուրսներից, օրինակ՝ ԲիԲիՍի-ից:
«Մի շփոթեք, սա գրաքննություն չէ, այլ խոսքի ազատություն»,– Մակֆոլի հոդվածը մեկնաբանել է Սիմոնյանը:
Նշենք, որ ՌԴ–ում ԱՄՆ նախկին դեսպանը նման նախաձեռնությամբ էր հանդես եկել նաև 2018 թվականին։Այն ժամանակ նա առաջարկել էր RT–ի բոլոր նյութերին կցել ԲիԲիՍի–ի հղումները։