Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կժամանի Հայաստան։
Այսօր կայացած նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Զարիֆը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Հայաստան։
Նա նշել է. «Եթե ամեն ինչ բնականոն հունով ընթանա և իմ կորոնավիրուսի թեսթի պատասխանը բացասական լինի, նպստակ ունեմ այցելել Ռուսաստան և Կովկաս»:
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ այցի ընթացքում հանդիպելու է ՌԴ, ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների և իր գործընկերների հետ։
Զարիֆը նշել է, որ հնարավոր է նաև այցելի Թուրքիա։
Տարածաշրջանային այցի նպատակի մասին պարոն Զարֆն ասել է. «Նպատակ ունեմ այցելել այն երկրներ, որոնք կարող են աջակցել ղարաբաղյան ճգնաժամի լուծմանը և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»: