Մոտենում է Ամանորը՝ մանուկների ամենասիրելի տոնը, իսկ հեքիաթի գույներն իրականությանն են մոտեցնում մանկական ներկայացումները: Երևանյան թատրոններն արդեն պատրաստել են ամանորյա ներկայացումներն ու սպասում են երեխաներին. պրեմիերաների պակաս չի լինի: Ներկայացումները նաև շատ լավ առիթ են մեծահասակների համար՝ կտրվելու առօրյա հոգսերից և ամանորյա իրարանցումից:
Եվ այսպես, տեսնենք, թե ինչ ներկայացումներ կարող են դիտել երեխաները թատրոնների և համերգային սրահների բեմերում:
Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ (հունվարի 7-ին և 8-ին) երեխաները, ինչպես նաև նրանց ծնողները կարող են դիտել «Էլզայի և Աննայի զարմանահրաշ արկածները» ամանորյա սառցե շոուն: Այստեղ նրանք ականատես կլինեն մի արտասովոր ձմեռային ճամփորդության, որտեղ ապրում են կախարդված արքայադուստրեր, զվարճալի խոսող ձնեմարդեր, խիզախ սառցահատներ և բարի տրոլներ: Աշխարհ, որտեղ ոչ մի կախարդանք ի զորու չէ բաժանել երկու քույրերի, որտեղ ճշմարիտ ընկերությունն ու սերն ընդունակ են հալեցնել ամենակարծր սառույցը թե ՛ դրսում, թե ՛ մտերիմ մարդկանց սրտերում: Զարմանահրաշ պատմությունը, ծանոթ մեղեդիները, բեմի դինամիկ տեսազարդարանքը կգրավեն փոքրիկներին: Դե, իսկ մեծահասակները կարող են վայելել բարձրակարգ գեղասահքը և պարային համարները:
Պարուսույց-բեմադրիչ՝ Նիկիտա Միխայլով:
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000, 7000, 10000 դրամ:
Դահլիճը ջեռուցվում է:
Երեխաներին է սպասում նաև նորաբաց Բոհեմ թատրոնը (Գրողների միության շենքում՝ դեկտեմբերի 25-հունվարի 13-ը): Նարեկ Դուրյանը ներկայացնում է «Ամանորը Նազարի մոտ» մանկական երաժշտական ամանորյա կատակերգությունը՝ հիմնված Հովհ. Թումանյանի հեքիաթների և այլ մանկական պատմվածքների վրա: Ներկայացումը համեմված է ինտելեկտուալ հարցերով և խաղերով:
Բեմադրիչ՝ Նարեկ Դուրյան
Տոմսերի արժեքը՝ 800-1000 դրամ, իսկ նվերով տոմսը կկազմի 1200 դրամ:
Դահլիճը ջեռուցվում է:
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին) փոքրիկներին առաջին անգամ կհյուրընկալի ամբողջովին նոր վերանորոգված դահլիճում: Երեխաները կարող են դիտել «Ինչպես Դիմդիմիչը դարձավ Ֆիքսիկ» ամանորյա ներկայացումը, ինչպես նաև կլինեն անակնկալներ:
Ամանորի լիցենզավորված ներկայացում՝ սերիալի ստեղծողների կողմից:
Տոմսերի արժեքը՝ 2500, 3500, 4500, 5500 ,6500 դրամ:
Դահլիճը ջեռուցվում է:
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում պրեմիերա է լինելու (դեկտեմբերի 17-29-ը): Երեխաները կարող են դիտել «Ծովահեն պինգվինները» ներկայացումը: Փոքրիկներ, իսկ դուք գիտե՞ք կարդալ պինգվիներեն, դե, թզուկներն էլ չգիտեին: Իսկ գիտե՞ք որ Ձմեռ պապիկի տանը, ժամացույցի մեջ ապրում է Կկուն, որն ամեն տարի ազդարարում է Նոր տարին: Գործողությունները կատարվում են Ձմեռ պապիկի տանը: Պինգվինները հեռավոր հյուսիսային բևեռից գալիս են հրավիրելու իրենց քեռուն՝ Կկվին, միասին նշելու Ամանորը: Պինգվինները մի նամակ են թողնում թզուկներին տեղեկացնելու համար Կկվի ճանապարհորդության վերաբերյալ, սակայն թզուկները չգիտեն կարդալ պինգվիներեն, և կարծում են, թե Կկվին առևանգել են: Թզուկները պատրաստում են մի նավակ և ուղևորվում Հյուսիսային բևեռ՝ փրկելու Կկվին: Մի խոսքով, իսկական խառնաշփոթ, իսկ թե ինչ կլինի հետո, կիմանաք միայն դիտելով ներկայացումը:
Բեմադրիչ՝ Սամսոն Մովսիսյան:
Տոմսերի արժեքը՝ 600, 800, 1200դրամ:
Դահլիճը ջեռուցվում է:
Մանուկներին սպասում են նաև «Գոյ» թատրոնում (դեկտեմբերի 4-24-ը), այստեղ երեխաները կտեսնեն «Ծովահենների հեքիաթը» երաժշտական ներկայացումը, իսկ ծովահենները, անշուշտ, կփորձեն գանձեր որոնել և այդպիսով կհայտնվեն տարբեր երկրներում: Երեխաները նրանց հետ միասին կլինեն Հնդկաստանում՝ լսելով հնդկական երաժշտություն, այնուհետև՝ Չինաստանում, և այդպես շարունակ:
Բեմադրիչ՝ Գուրգեն Սարգսյան:
Տոմսի արժեքը՝ 1000դրամ:
Դահլիճը ջեռուցվում է:
Երևանի պետական դրամատիկական թատրոնում ( դեկտեմբերի 24-29-ը, հունվարի 3-8-ը) կցուցադրվի «Արքայադստեր սխրանքները» երաժշտական հեքիաթ-ներկայացումը:
Բեմադրիչ՝ Գրիգոր Խաչատրյան:
Տոմսի արժեքը՝ 800դրամ:
Դահլիճը ջեռուցվում է:
Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (դեկտեմբերի 25-29-ը և հունվարի 3-8-ը) փոքրիկները կարող են դիտել «Կարմիր գլխարկը» ներկայացումը, իհարկե, մինչ այդ կլինի տոնածառային հանդես:
Բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան:
Տոմսի արժեքը՝ 600 դրամ:
Դահլիճը ջեռուցվում է:
Պետական կամերային երաժշտական թատրոնում (դեկտեմբերի 4-18-ը) կցուցադրվի «Մոխրոտը» ներկայացումը: Բեմադրված է մեզ քաջ հայտնի «Մոխրոտի» հեքիաթի հիման վրա:
Բեմադրիչ՝ Արման Միրիջանյան:
Տոմսի արժեքը՝ 500 դրամ:
Դահլիճը ջեռուցվում է:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 24-ից կսկսվի ամանորյա ծրագիրը: Երեխաները կարող են դիտել «Ամանորյա իրարանցում» ներկայացումը, որտեղ կլինեն հայկական հեքիաթներից հայտնի հերոսները՝ Քաջ Նազարը, Ձախորդ Փանոսը և ուրիշներ:
Բեմադրիչ՝ Անուշ Սարգսյան:
Տոմսի արժեքը՝ 800 դրամ:
Դահլիճը ջեռուցվում է:
Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում (դեկտեմբերի 20-29-ը) երեխաներին կսպասի Ձմեռ պապը, իսկ ամանորյա ներկայացման գլխավոր հերոսներն են լինելու Ալադինն ու լամպի Ջինը:
Բեմադրիչ՝ Նարինե Մալյան:
Տոմսերի արժեքը՝ 700, 1000 դրամ:
Դահլիճը ջեռուցվում է:
Խամաճիկների պետական թատրոնում (դեկտեմբերի 23-հունվարի 13-ը) կցուցադրվի «Մարդուկ Ջարդուկը և առնետների թագավորը» ներկայացումը:
Բեմադիչ՝ Լիլի Էլբակյան:
Տոմսի արժեքը՝ 800 դրամ:
Դահլիճը ջեռուցվում է:
Այս տարի մանուկներին կսպասեն նաև Երևան համերգասրահում (Արշակունյաց 2ա, Մամուլի շենք, դեկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ին): Այստեղ կցուցադրվի «Կախարդված Ձյունանուշը» ներկայացումը: Երբ անտառում պատրաստվում են Ամանորին, հանկարծ հայտնվում է կախարդ Գրինը և ամեն ինչ խառնում է իրար: Գրինն առևանգում է Ձյունանուշին ու կախարդում նրան, իսկ մեր բարի հերոսները՝ Քաջ Նազարը, Ձմեռ պապն ու անտառի մյուս բնակիչները փորձում են գտնել Ձյունանուշին:
Բեմադրիչ՝ Արթուր Արզումանյան:
Տոմսի արժեքը ՝ 1500 դրամ:
Դահլիճը ջեռուցվում է:
Արամ Խաչատրյան համերգասրահում (դեկտեմբերի 26-ին, 27-ին և հունվարի 1-11-ը) կցուցադրվի «Խոզուկ Պեպպա» ամանորյա նոր զվարճալի ներկայացումը:
Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000:
Դահլիճը ջեռուցվում է:
Երեխաներին սպասելու են նաև Երևանի երգի պետական թատրոնում: Երեխաները կարող են դիտել «Կախարդական դաշնամուր» մյուզիքլը: Իհարկե, դաշնամուրը չի կարող նվագել առանց նոտաների, սրա մասին գիտեն նաև չար հերոսները, որոնք գողանում են նոտաները, բայց, ի վերջո, հաջողվում է բարի հերոսներին գտնել նոտաները և, վերջում նույնիսկ չար հերոսներն են բարիանում:
Բեմադրիչ ՝ Արթուր Գրիգորյան:
Տոմսի արժեքը՝ 1000 դրամ:
Դահլիճը ջեռուցվում է:
Շուշան Ստեփանյան
168.am