
Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ Շուշիի թեմայով վարչապետի ասածը լայն քննարկման առարկա դարձավ, իմ կարծիքն էլ հայտնեմ դրա վերաբերյալ: Խնդիրը բոլորովին նրանում չէ, որ Փաշինյանը կասկածի տակ դրեց բերդաքաղաքի հայկական ժառանգությունը` այդպիսի ենթատեքստ տեսնելու փորձերը հիմնազուրկ են:
Իրական խնդիրը նրանում է, որ իր արտահայտությամբ վարչապետը հավասարության նշան դրեց ադրբեջանական բնակչության մեծամասնությամբ Շուշիի Արցախի մաս լինելու եւ քաղաքը ադրբեջանական տիրապետության տակ անցնելու միջեւ: Թեեւ արդեն սովորական բան է դարձել, որ Փաշինյանի ելույթներից հետո իմքայլականները ստիպված են բացատրություններ փնտրել իր ասածներին, այդ հավասարության նշանին դճվար կարողանան ողջամիտ մեկնաբանություն գտնել»: