Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի:

Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի, Մխիթարյանի մասնակցությունը «Ռոմա»-ի` հունվարի 22-ին կայանալիք խաղին, հարցականի տակ է: Հայ կիսապաշտպանը մկանային ցավեր ունի և մարզումն անցկացրել է թիմից առանձին: Մխիթարյանի մասնակցության մասին վերջանական որոշում կկայացվի խաղից առաջ:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրում «Ռոմա»-ն կմրցի «Սպեցիա»-ի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 22-ին: