Ջասթին Բիբերը Գինեսի ռեկորդակիր է
Advertisement 1000 x 90

Ջասթին Բիբերը Գինեսի ռեկորդակիր է

Ջասթին Բիբերի անունը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքի նոր հրատարակությունում:

Պարբերականի ներկայացուցիչների խոսքով՝ Բիբերն այդպիսի ուշադրության է արժանացել իր ստեղծագործական գործունեության շնորհիվ:

Այսպես. What Do You Mean? ստեղծագործությունը Spotify-ում մեկ շաբաթում լսվել է 30.723.708 անգամ, իսկ Purpose ալբոմը նույն ժամկետում լսել են 205 մլն անգամ: Ջասթինի 3 ստեղծագործություն 2015թ. դեկտեմբերին միաժամանակ զբաղեցրել են Billboard Hot 100 չարթերի 3 վերին հորիզոնականները՝ Love Yourself (No. 1), Sorry (No. 2) և What Do You Mean? (No. 3): Առանձնացվել են նաև Բիբերի հաջողությունները սոցցանցերում. 82.235.563 հետևորդ՝ Twitter-ում, 20.711.202 բաժանորդ՝ YouTube-ում, իսկ երաժշտի վիդեոալիքը դարձել է ամենաժողովրդականը՝ 10.478.651.389 դիտում:

Բիբերի բոլոր ձեռքբերումները պաշտոնապես գրանցվել են, երգչին արդեն հանձնվել են համապատասխան վկայականները՝ հայտնում է Starslife-ը: