
Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել։ Նախարարը Facebook–ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ հանդիպել է Իրանի հայ գործարար համայնքի հետ։
«Երեկ Թեհրանի Արարատ ակումբում հանդիպել եմ Իրանի հայ գործարար համայնքի հետ, փորձել ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք ուժեղացնել տնտեսական կապերը»,–գրել է նախարարը։
Նա հայտնել է, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ նաև ճաշել է։