Բլոգեր Դավիթ Մանուկյանի օգնականը պատմել է իր վիճակի մասին՝ երգչուհի եւ ռեալիթի-շոուի աստղ Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է Kp.ru-ն։
Երեկ երգչուհին հայտարարեց «փեսացուից» բաժանելու մասին։ Նրա խոսքով՝ ընտրյալը դավաճանել է իրեն եւ նույնիսկ ձեռք բարձրացրել իր վրա։
«Դա Օլգայի անձնական գործն է։ Դավիթը ապրում է իր կյանքով։ Թող ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է», – պատասխանել է բլոգերի օգնականը։
Նա նաեւ հավելել է, որ Մանուկյանը դեռ չի մեկնաբանել կատարվածը եւ մտադիր չէ դա անել։ Բացի այդ, Դավան կենտրոնացած է «Танцы со звездами» հեռուստանախագծի վրա:
news.am