Պատվաստումից հետո իմունիտետ է առաջանում 32-45 օր անց: Այս մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Գորելովը:
«4 ինկուբացիոն շրջանից՝ 56 օր, հետո հակամարմինների առավելագույն քանակություն է ձեւավորվում, երբ մենք կարող ենք ազատ շնչել: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք դիմակ կրել»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա ավելի վաղ հայտնել է, որ կորոնավիրուսից ապաքինվածները կարող են չպատվաստվել կորոնավիրուսի դեմ 9 ամսվա ընթացքում: