
87 տարեկանում մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը: Այս տեղեկությունը հրապարակել է Քինգի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:
Լարի Քինգը կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ մրցանակներ:
Նա հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Քինգը հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:
2012 թվականի հուլիսից նա վարում էր Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։