«Անհրաժեշտ է հալածել դևին, ամեն տեղ, ամեն օր, ամեն ժամ հալածել դևին»
Advertisement 1000 x 90

«Անհրաժեշտ է հալածել դևին, ամեն տեղ, ամեն օր, ամեն ժամ հալածել դևին»

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության բան ԽԱ-ում տիեզերական վարդապետը ճշտգրիտ հերթականությամբ շարադրում է, թե ինչ պետք է անել «Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք»:

ԵՎ այսպես ըստ Նարեկացու

Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք,

Դևը հալածվի,

Հանցանքը ջնջվի,

Կապանքը խզվի,
Խորտակվի շղթան…

Խնդրում եմ ուշադրություն դարձնել 1-ին կետին՝ «Դևը հալածվի»:

Նարեկացին, որպես մեղքից փրկության ամենաառաջին կետ նշում էր Դևին (սատանային) հալածելը…

Այո, առանց դևին հալածելու հանցանքը չի ջնջվի, կապանքը չի խզվի, շղթան չի խորտակվի, մահացածները չեն վերածնվի, խոցը չի բժշկվի, վերքը չի առողջանա, ապականությունը չի վերանա, թախիծը չի ընկրկի, ողբը չի նահանջի, խավարը չի փախչի, մութը չի վերանա, գիշերը չի գնա, չարիքը չի չքվի, տագնապը չի հեռանա…

Անհրաժեշտ է հալածել դևին, ամեն տեղ, ամեն օր, ամեն ժամ հալածել դևին: Միայն այդպես հնարավոր կլինի հասնել լույսին՝ դևին հալածելով:

#մահ_դավաճաններին



Նման նյութեր