Բալետի արտիստ եւ մանկավարժ Նիկոլայ Ցիսկարիձեն, պարզվում է, հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի նախկին սիրելիի՝ ռեփեր Դավայի՝ Դավիթ Մանուկյանի հեռավոր ազգականն է։ Նա այդ մասին հայտարարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում՝ «Պարեր աստղերի հետ» («Танцы со звездами») հաղորդման ընթացքում։
Ցիսկարիձեն պատմել է, որ մտադիր է անձամբ խոսել Մանուկյանի հետ եւ պարզել բոլոր մանրամասները։ Ռեփերը պատասխանել է, որ իր տատիկին այդ նորությունը կուրախացնի։
«Եթե շոուն չլիներ, ես երբեք չէի իմանա, որ Դավա անունով բլոգեր կա։ Իսկ երբ իմացա նրա ազգանունը՝ Մանուկյան, ես սկսեցի հետաքրքրվել եւ արդյունքում պարզեցի, որ նա իմ հեռավոր ազգականն է»,- ասել է Ցիսկարիձեն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Պարեր աստղերի հետ» նախագծի փորձի ընթացքում Մանուկյանը վնասվածք է ստացել։ Նա հիվանդանոցում էր հայտնվել, երբ ուսն էր վնասել։
Հունվարի 22-ին Բուզովան հայտարարել է Դավայից բաժանվելու մասին գրեթե երկու տարվա հարաբերություններից հետո։ Նա Մանուկյանին շնորհակալություն է հայտնել երջանիկ պահերի համար, բայց միեւնույն ժամանակ նշել է, որ Մանուկյանը «սարսափելի եւ անհասկանալի բաներ է անում»։ Նա Instagram-ում հրապարակել է զուգընկերոջ հետ անվայել նամակագրության հատվածը, որում պնդում էր, որ Դավան ծեծում է իրեն, ինչպես նաեւ «թքում է դեմքին ու վիրավորում»։
news.am