Գարեգին ՄԻսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմում երկու ոտքը կորցրած կամավորը, որը երկու անչափաս երեխա ունի և վարձով է ապրում, չի կարողանում զինվորական կարգ ստանալ, որովհետև ըստ պատկան մարմինների, քննություն է գնում պարզելու, թե ինչ հանգամանքներում է վիրավորվել քաղաքացին։
Ընդ որում, քննությունը գնում է կամավորների հետ կապված բոլոր դեպքերի համար, և ոչ մեկը չգիտի, թե երբ ավարտին կհասնի իր հետ կապված քննությունը, և երբ կկարողանան զինվորական կարգ ստանալ։
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ՀՀ կառավարություն ու ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջերին նշել չի լինում։ Մի բան ասեք, որով տարբերվում եք ձեր «մերժած» «նախկին» Հայաստանից»։