Օրերս ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակում եղավ այն մասին, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ, քննարկվել է ԼՂ հակամարտության հետագա ընթացքում ամերիկյան կողմի ներգրավվածության հետ կապված հարցեր:
Առաջին հայացքից ոչինչ չասող հայտարարություն է, բայց երբ ծանոթանում ենք հանդիպման մասնակիցներին, ակնհայտ է դառնում վերջիններիս վառ ընդգծված հակառուսականությունը: ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետներ Ստեփան Գրիգորյան, Ռուբեն Մեհրաբյան, Հակոբ Բադալյան. սրանք մարդիկ են, ովքեր հասարակական-քաղաքական և լրատվական շրջանակներում հայտնի են որպես Հայաստանում Ռուսաստանին խիստ քննադատության ենթարկող վերլուծաբաններ: Հատկանշական է, որ վերջիններս նաև լատենտ ձևով աջակցում են Նիկոլ Փաշինյանին:
Սակայն հայտարարության մեջ ամենաուշագրավն այն էր, որ թվարկված մարդկանց հետ հանդիպմանը մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հայտնի ՊՈԱԿ-ի աշխատակից Նարեկ Մինասյանը, ով այս դեպքում ներկայացել է որպես Օրբելի վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ: Այդ վերլուծական կենտրոնը ՊՈԱԿ-նախագծերից է, որի անվան տակ քողարկվում են ՊՈԱԿ-իրական աշխատակիցները, որպեսզի հրապարակային տպավորություն չստեղծվի, թե ՊՈԱԿ-ը քարոզչությամբ, իսկ ավելի կոնկրետ «ֆեյքաբուծությամբ» է զբաղված:
Իսկ թե ի՞նչ էր անում ըստ էության Փաշինյանի թիմի ներկայացուցիչը հայաստանյան երդվյալ հակառուսների հետ ամերիկյան դեսպանությունում, կարծում ենք դժվար չէ ենթադրել:
Mediaport