ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն այցելել է Մոսկվա. նա պնդել է, որ ՀՀ-ում ՌԴ-ի դեմ ներքին գործընթացներ են սկսվել
Advertisement 1000 x 90

ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն այցելել է Մոսկվա. նա պնդել է, որ ՀՀ-ում ՌԴ-ի դեմ ներքին գործընթացներ են սկսվել

Mediaport-ի տեղեկություններով՝ Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը, որը Եվրոպայում ՀՀ դեսպան եղած ժամանակ աչքի է ընկել արևմտյան հատուկ ծառայությունների հետ սերտ կապերով, վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել ռուսական շրջանակների հետ, այդ թվում՝ դիվանագիտական և ոչ միայն

Ադոնցի հանդիպումը կազմակերպել է նրա խնամին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը:

Ըստ Mediaport-ի ՝ Մոսկվայի ռեստորաններից մեկում կայացած հադիպմանը, որին մասնակցել են 4 անձ՝ Ադոնցը, Կառլոս Պետրսյանն ու ռուս 2 բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, թե Փաշինյանը հակառուսական ստվերային գործընթացներ է սկսել և ԱԳՆ-ում ինքը ունի իր թիմը, որոնք պրոռուսական հայացքներ ունեն. որպես իր թիմի անդամ Ադոնցը տվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և մի շարք այլ պաշտոնյաների անուններ:

«Ադոնցը հայհոյանքեր է տեղացել Փաշինյանի, Ռուբեն Ռուբինյանի, Հովհաննես Իգիթյանի և այլոց հասցեին՝ ասելով, որ նրանք են հակառուսական ընդհատակյա գործընթացների համակարգողները և Բայդենի վարչակազմի ամրապնդումից հետո, հիմնովին փոխելու են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ադոնցը ռուսներին առաջարկել է իր ծառայությունները՝ հավաստիացնելով, որ նախարարությունում իր հեղինակությունը բավականին բարձր է և ինքն ի վիճակի է կանխել հակառուսական տրամադրությունների սպասվող աճը, ինչպես նաև ուշագրավ մանրամասներ է հայտնել ՀՀ արտաքին գերատեսչության ներքին խոհանոցից:

Կառլոս Պետրոսյանն էլ երաշխավորել է Ադոնցին ռուս պաշտոնյաների մոտ՝ հավաստիացնելով, որ պատրաստակամ է աջակցել նրան՝ հակառուսական ալիքի չեզոքացման հարցում»,– փոխանցում է Mediaport-ը։



Նման նյութեր