«Ո՞վ է ստում՝ նախարա՞րը, թե՞ պատգամավորը»
Advertisement 1000 x 90

«Ո՞վ է ստում՝ նախարա՞րը, թե՞ պատգամավորը»

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՞վ է ստում՝ նախարա՞րը, թե՞ պատգամավորը։

Շիրակի մարզպետի պաշտոնի շուրջ տեղի ունեցած գործընթացները ևս մեկ անգամ ապացուցեցին այս իշխանությունների ստախոսությունը և անկազմակերպվածությունը, երբ նույն թիմում գտնվողները տեղյակ չեն մեկը մյուսից…

Երեկ Շիրակի նորանշանակ մարզպետին ներկայացնելու համար Գյումրի էր ժամանել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը…
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, թե ում առաջարկել են Շիրակի մարզպետի պաշտոնը բոլորը հրաժարվել են, Պապիկյանը պատասխանեց. “Միակ առաջարկը, որ եղել է դա պարոն Հովհաննես Հարությունյանն է, ով ինչպես նշեցի չի մերժել առաջարկը…”…

Սակայն ընդամենը մի քանի օր առաջ լրատվամիջոցներից մեկը հաղորդեց, որ Շիրակի մարզից ընտրված իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հաստատել է լուրը, որ նա էլ է ստացել մարզպետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, սակայն մերժել է ՝ասելով, որ “իրեն ավելի օգտակար և ճիշտ գտնում է օրենսդիր մարմնում”…

Ստացվում ՝ կա՛մ Պապիկյանն է ստում, կա՛մ Բաղդասարյանը…
Այստեղ ամենախնդրահարույցը՝ իշխանական թիմում մեկը մյուսից անտեղյակությունն է, երբ այս պարագայում նախարարը չգիտի,թե նույն թեմայի վերաբերյալ ինչ է ասել իրենց պատգամավորը ու ընկնում է ծուղակը…

Այս իշխանությունները մի մարզպետի պաշտոնի շուրջ չեն կարող “միակարծիք” հանդես գալ, էլ ուր մնաց ավելի լուրջ հարցերի վերաբերյալ…»։



Նման նյութեր