Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը փետրվար ամսին կհայտարարի ռադիոհաճախականությունների մրցույթ: Այս մասին հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Ռադիոհեռարձակման բնագավառն ազատականացվել է, եթե առաջ օրենքով սահմանափակում կար ռադիոյի քանակի վրա, ապա այսօր Հայաստանը FM տիրույթում որքան ազատ հաճախականություն ունենա և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում, ապա ցանկացած հեղինակավոր կազմակերպություն կարող է դիմել և ստանալ ռադիոլիցենզիա: Մենք պատրաստվում ենք փետրվարի մեջ հայտարարել ռադիոհաճախականությունների մրցույթ, ինչը շատ կարևորում ենք»,- ասաց Հակոբյանը: