Վիրավոր զինվորների կողքին լինելու համար. երգիչ Ադամ Բարրոյի միջոցառումը Երեւանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վիրավոր զինվորների կողքին լինելու համար. երգիչ Ադամ Բարրոյի միջոցառումը Երեւանում

Օպերային երգիչ Ադամ Բարրոն ժամանել է Հայաստան վիրավոր զինվորների կողքին լինելու նպատակով։ Երեւանի գրականության եւ արվեստի թանգարանում մարդասիրական հորդոր-միջոցառում է տեղի ունեցել՝ պատերազմի մասնակից զինվորների համար։ Բարրոն կարծում է՝ հիմա տարատեսակ խոսակցությունների ժամանակը չէ, հիմա վիրավոր եւ հաշմանդամ դարձած հայ զինվորի կողքին գտնվելու ժամանակն է։

«Արտերկրում ապրող ոչ մի իսկական հայ չի կարող անտարբեր անցնել տեղի ունեցած պատերազմի եւ դրա հետեւանքների կողքով։ Հաշմանդամ դարձած զինվորների մասին պատմող տեսանյութերը դիտելով՝ որոշել եմ, որ անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի եւ ֆինանսական օգնություն այն զինվորներին, որոնց պայքարի արդյունքում մենք բոլորս ապրում ենք։ Նախաձեռնեցի համերգային երեկո, որին ներկա են լինելու պատերազմի մասնակից զինվորներ, մշակութային գործիչներ եւ հոգեբան Իրինա Ծատուրյանն, ով կծանոթանա զինվորների հետ։ Անհրաժեշտության դեպքում նա կօգնի նրանց հաղթահարել պատերազմում տեսածի հետեւանքները», – նշել է Ադամ Բարրոն՝ հավելելով, որ պատերազմի յուրաքանչյուր մասնակից արժանի է ուշադրության։

 

«Ոտքի՛, արտիստներ… Հիմա կրկին ժամն է հառնելու, պայքարելու, գոտեպնդվելու եւ ոգեշնչելու մեր հայորդիներին, ովքեր պատրաստ էին եւ պատրաստ են հանուն մեր հայրենիքի, հանուն մեզ իրենց կյանքը զոհելու։ Խոնարհվում ենք մեր ընկած հերոս արծիվների առաջ։ Այսօր ձեր եւ նահատակված մեր հերոսների շնորհիվ է, որ մենք կանգուն ենք հայրենի հողում»,- նշում է նա։ Նա ու Ռուբեն Հախվերդյանը երգել են վիրավորում ստացած զինվորների համար։

 

Ադամ Բարրոն նաեւ թանգարանի տոմսեր է գնել բոլոր հրավիրվածների համար. Կոմիտասի ձայնի ներքո թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը կուղեկցի ներկաներին սրահով, որից հետո Ադամ Բարրոն հանդես կգա 5 կատարումով։ Համերգի ավարտին Ադամ Բարրոն զինվորներին դրամական աջակցություն կցուցաբերի։

style.news.am