Մաշտոցյան Մատենադարան է այցելել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տիկին Մարիամ Իմանիեն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մաշտոցյան Մատենադարան է այցելել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տիկին Մարիամ Իմանիեն

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տիկին Գայանե Մոկացյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տիկին Մարիամ Իմանիեի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։

Արվեստաբան Իվեթ Թաջարյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող պարսկական ձեռագրերը և իրանահայ հայր ու որդի արվեստագետներ լուսանկարիչ Անթուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքները։

#Մատենադարան #պաշտոնական_այց #պատվիրակություն #ձեռագիր

?? ??
Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տիկին Գայանե Մոկացյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Իրանի Իսլամական…

Опубликовано Մատենադարան – Matenadaran Среда, 27 января 2021 г.