Կին բիզնեսմենները շատանում են
Advertisement 1000 x 90

Կին բիզնեսմենները շատանում են

Ստերլինգի համալսարանի և Լոնդոնի Ռոյալ Հոլոուեյ համալսարանի գիտնականների խումբը մի քանի փորձեր է կատարել, որոնց արդյունքում պարզվել է, որ սեփական բիզնեսն ունեցող կանանց թիվն աճում է ավելի արագ, քան տղամարդկանց թիվը:

Հաղորդվում է, որ 2009-2014 թվականների ընթացքում Մեծ Բրիտանիայում գործարար կանանց թիվը աճել է 22 տոկոսով, իսկ տղամարդկանցը միայն 6 տոկոսով:

Այդ հետազոտության մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ European Economic Review պարբերականում: