Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ծննդյան 80-րդ տարեդարձի օրը նախաճաշել է ութ անտունների հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հրավիրվածներից վեցը տղամարդիկ էին, իսկ երկուսը՝ կանայք:
Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրավիրվածներից չորսն իտալացիներ էին, երկուսը՝ ռումինացիներ, մեկը՝ մոլդովացի, ևս մեկը՝ պերուացի:
Վաղ առավոտյան Պապը նրանց ընդունել է Վատիկանի սուրբ Մարթայի տանը, որտեղ և Ֆրանցիսկոսը բնակվում է: Նախաճաշին մատուցվել է ավանդական արգենտինական քաղցրավենիք: Ֆրանցիսկոս Պապն էլ նրանցից նվեր է ստացել երեք փունջ արևածաղիկ: