Խաղաղօվկիանոսյան Պապուա Նոր Գվինեա պետության ափերի մոտ տեղի է ունեցել 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրաշարժը գրանցել է Միացյալ Նահանգների գեոլոգիական ծառա յությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 73 կիլոմետր խորության վրա: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ցունամիի վտանգ չի հայտարարվել: