
«Մենք պատրաստ չենք հաջորդ համավարակին։ Հույս ունեմ, որ երկու տարուց ամեն բան այլ կերպ կլինի՝ պատվաստանյութերը, թեստերը, դեղորայքը, համաճարակաբանությունը, մոնիթորինգը։
Այս համավարակը սարսափելի է, սակայն հաջորդը կարող է լինել տասնյակ անգամ ավելի վատը»,- ասել է նա գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին։
Գեյթսը գտնում է, որ «հարուստ աշխարհում» լոգիստիկ համակարգը շատ ավելի բարդ է, քան համարվում էր։ Գործարարի կարծիքով, կյանքի նորմալացման համար լավագույն դեպքում մի տարի կպահանջվի։