«Մենք մենակ մեր տունն ենք ուզում». քաշաթաղցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Մենք մենակ մեր տունն ենք ուզում». քաշաթաղցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում. armeniasputnik.am

Մի քանի տասնյակ քաշաթաղցիներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք մենակ մեր տունն ենք ուզում, վարձով ինչքա՞ն կարանք մնանք ստեղ, տասը հոգով մի սենյակում ենք ապրում։ Մեր կորցրած գույքը թող փոխհատուցեն ու վերջ», – ասում է նրանցից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով` իրենց փոխհատուցել են միայն 300 հազար դրամ։

Հավաքվածների մի մասը Քաշաթաղի Միջնավան քաղաքում էր ապրում։

«Նոյեմբերի 12-ի գիշերը սալդատներ մտան, մտածեցինք` թուրքերն են, բայց մերոնք էին` հայերը։ Ասեցին` հոպար, հավաքվեք, առավոտը գալու են։ Պանիկա արեցին, չթողեցին վեշ–բան վերցնենք, սաղ թողեցինք, փախանք», – պատմում է հավաքվածներից մեկը։

Կառավարության շենքի դիմաց հավաքվածները չունեն քաղաքական պահանջ։ Նրանց խոսքով` Քաշաթաղից ընդհանուր առմամբ տեղահանվել է 13 հազար բնակիչ` 3000 ընտանիք։

armeniasputnik.am



Նման նյութեր