Իրինա Շեյքն ու Բրեդլի Քուփերը միասն են եղել 2014-2019թթ․, իսկ բաժանումից հետո լավ հարաբերություններ են պահպանում են միասին են զբաղվում երեքամյա դստեր՝ Լեայի դաստիարակությամբ։ Այն, որ նախկին սիրելիների միջեւ խաղաղություն է, ապացուցում են պապարացիների բազմաթիվ լուսանկարները, որոնցում երեւում է, որ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում 33-ամյա մոդելն ու 46-ամյա դերասանն իրենց հին ընկերների նման են պահում։
ET-ի հետ զրույցում աստղերին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ Իրինան ու Բրեդլին հրաշալի լեզու են գտնում միմյանց հետ։ Ինսայդերն ընդգծել է, որ բաժանումից հետո նորմալ հարաբերություններ պահպանել օգնել է նրանց դուստրը՝ Լեան, որը ծնողներից յուրաքանչյուրի համար կյանքի գլխավոր առաջնահերթությունն է։
«Նրանք ջերմ եւ ընկերական հարաբերություններ ունեն։ Դստերը համատեղ դաստիարակելը, գրաֆիկի համապատասխան, խնդիրներ չի առաջացնում, եւ նրանք շատ են հարգում միմյանց։ Բրեդլիի համար գլխավոր առաջնահերթությունը Լեան է, իսկ Իրինան հոգատար մայր է։ Երկուսն էլ դստեր համար լավագույնն են ցանկանում, այդ պատճառով նրանց համար հեշտ է հարաբերություններում մի թիմ լինել»,- հայտնել է անանուն աղբյուրը։
Նախկինում Իրինան միայն մեկ անգամ է ընդարձակ մեկնաբանություն արել Բրեդլի Քուփերի հետ հարաբերությունների մասին։ Մոդելը լույս չի սփռել սիրելիից բաժանության իրական պատճառների վրա, սակայն խոստովանել է, որ Քուփերից պահանջներ չունի եւ նրան շնորհակալ է միասին անցկացրած տարիների համար. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր, նույնիսկ ամենալավ հարաբերություններում ներդնում ենք մեր լավագույն եւ վատագույն դրսեւորումները. մարդու բնույթն է այդպիսին։ Երկու հիասքանչ մարդիկ պարտադիր չէ, որ հիանալի զույգ լինեն։ Կարծում եմ՝ մեր բախտը բերել է զգալու այն, ինչ եղել է մեր միջեւ»։