Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում հերթական գրառումն է արել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք գրառումը.
Ինձ հաճախ հարցնում են՝ ինչպես եմ վերաբերվում այս կամ այն քաղաքական գործչին: Պատասխանում եմ՝ ինձ համար բոլորը հավասար են և բոլորն էլ համախոհ են, եթե հանդես են գալիս ԸՆԴԴԵՄ Նիկոլի:
Ինձ նաև պարբերաբար հարցնում են որևէ քաղաքական միջոցառմանը վերաբերմունքիս մասին, լինի դա նստացույց, հանրահավաք կամ էլ կլոր սեղան: Պատասխանեմ՝ ես բոլորի հետ եմ և բոլորի կողմից, եթե նրանք Նիկոլի ԴԵՄ են:
Ինձ նաև ոչ հազվադեպ հարցեր են տալիս Նիկոլի ընդդիմադիրների՝ անձամբ ինձ վերաբերող տարատեսակ և հաճախ հակասական կարծիքների մասին: Պատասխանում եմ՝ ինչ էլ այդ մարդիկ ասեն իմ մասին, և ինչպես էլ նրանք վարված լինեին անցյալում, նրանք, միևնույն է, Նիկոլից լավն են:
Նման հարցեր այլևս մի տվեք:
Ես բոլորի հետ եմ, ով պայքարում է ԸՆԴԴԵՄ Նիկոլի, նրա հետ խաղի մեջ չի մտնում և չի օրինականացնում նրան, ով չի գնում գործարքների և չի վաճառվում: Նրանց, ովքեր Նիկոլի ԴԵՄ են, ես պատրաստ եմ ներել ամեն ինչ՝ նախկին արարքներից ու նեղվածությունից մինչև իմ հասցեին արված բամբասանքներ ու հասցված վիրավորանքներ:
Այժմյան իշխանությունը բոլոր հայրենասերներին ստիպել է իրենց քաղաքական համոզմունքներից անկախ մոլի ընդդիմադիր դառնալ: Վստահ եմ, որ այն բանից հետո, երբ դավաճանին կպոկենք իր աթոռից, տարաձայնությունների շուրջ վիճելու ժամանակ կունենաք: Սակայն մինչ այդ մեր խնդիրը մեկն է՝ զրոյացնել բոլոր նրանց ազդեցությունը, ովքեր մեզ կխանգարեն պաշտպանել մեր Հայրենիքը»: