Պամելա Անդերսոնի նոր ամուսնու նախկին սիրելին հայտարարել է, որ դերասանուհին քանդել է իր ընտանիքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պամելա Անդերսոնի նոր ամուսնու նախկին սիրելին հայտարարել է, որ դերասանուհին քանդել է իր ընտանիքը

Նախօրեին հայտնի է դարձել, որ 53-ամյա Պամելա Անդերսոնը վեցրերոդ անգամ ամուսնացել է. դերասանուհին կյանքը կապել է իր 40-ամյա թիկնապահի՝ Դեն Հեյթերսթի հետ։ Նորությունն անսպասելի էր աստղի երկրպագուների համար, քանի որ դերասանուհին թաքցնում էր սիրավեպը։

Պամելան ներկայացրել է սիրելիի հետ ծանոթության ռոմանտիկ պատմությունն ու խոստովանել, որ շատ երջանիկ է։ Սակայն պարզվում է՝ կա նաեւ այս սիրավեպի մեկ այլ վարկած։ Եվ այն ներկայացրել է Հեյթերսթի նախկին կինը՝ Քերին, որը նրա հետ ապրել է հինգ տարի։ Նրա խոսքով՝ Անդերսոնը քանդել է իրենց ընտանիքը։ Քերին նշել է, որ ինքն ու սիրելին դաստիարակել են երեք երեխաներին՝ Հեյթերսթոնի երկու երեխաներին, որոնք ծնվել են նախորդ հարաբերությունների ընթացքում եւ Քերիի 21-ամյա դստերը՝ Դեւնիզին։

«Ես որոշեցի արտահայտվել, որովհետեւուզում եմ, որ մարդիկ իմանան՝ իմ՝ գրեթե հինգ տարվա հարաբերություններն ավարտվել են Պեմի եւ Դենի սիրավեպի պատճառով, որը սկսել է, երբ նա դեռ ինձ հետ է եղել»,- հայտարարել է նա։

news.am