Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի մասնագետները հայտնել են Պապուա Նոր Գվինեա պետության ափերին երկրաշարժին հաջորդած ցունամիի վտանգի մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կենտրոնի մասնագետները տեղեկացրել են, որ դեռևս հստակեցվում է, թե որքան է ցունամիի հավանականությունը Հավայան կղզիների համար:
Խաղաղօվկիանոսյան Պապուա Նոր Գվինեա պետության ափերի մոտ տեղի է ունեցել 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժը գրանցել է Միացյալ Նահանգների գեոլոգիական ծառայությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է 73 կիլոմետր խորության վրա: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: