Ինչպես իմանալ՝ ինչ են մտածում Google-ի գովազդի ալգորիթմները ձեր մասին
Advertisement 1000 x 90

Ինչպես իմանալ՝ ինչ են մտածում Google-ի գովազդի ալգորիթմները ձեր մասին

Ահա թե ինչու եք տեսնում այս բոլոր բաներային գովազդները։

Գաղտնիք չէ, որ Google-ը շատ տեղեկություններ է հավաքում իր օգտագործողների մասին: Ընկերությունը պնդում է, որ դա օգտագործվում է ձեր սեփական շահերի համար՝ առաջարկելու պոտենցիալ հետաքրքիր ապրանքների և ծառայությունների գովազդներ, որպեսզի այդպիսի առաջարկներն ավելի օգտակար լինեն:

Եթե ​​չեք կարողանում հասկանալ, թե ինչու եք տարօրինակ բաներային գովազդներ տեսնում, կարող եք մի քանի քայլով պարզել, թե Google-ի գովազդի ալգորիթմներն ինչ են մտածում ձեր մասին՝ հիմնվելով ձեր որոնման պատմության և այլ տվյալների վրա:

Ձեզ անհրաժեշտ է միայն անցնել Google Ads-ի անհատականացման էջ: (https://adssettings.google.com/authenticated) Պետք չէ օգտագործել Chrome-ը՝ ցանկացած բրաուզեր կաշխատի, եթե մուտք եք գործել ձեր Google հաշիվ: Այս էջում դուք կտեսնեք բոլոր ենթադրությունները, որոնք Google-ն արել է ձեր մասին:

Եթե ​​որոշ պարամետրեր սխալ են, կարող եք դրանք անջատել, որպեսզի այլևս գովազդներ չլինեն հարակից ապրանքների և ծառայությունների համար:

Սիրարփի Աղաբաբյան



Նման նյութեր