«Ըստ տարածվող լուրերի վաղը՝ փետրվարի 1-ին բացվելու են դեպի ՌԴ ճանապարհները». Նարեկ Մալյան
Advertisement 1000 x 90

«Ըստ տարածվող լուրերի վաղը՝ փետրվարի 1-ին բացվելու են դեպի ՌԴ ճանապարհները». Նարեկ Մալյան

Ըստ տարածվող լուրերի վաղը՝ փետրվարի 1-ին բացվելու են դեպի ՌԴ ճանապարհները: Վստահ կարող եմ պնդել, որ մոտակա մեկ ամսում կլինի աննախադեպ չափերի հասնող արտագաղթ: ՀՀ հպարտ քաղաքացիները (հիմնականում նրանք ովքեր սոցցանցերում գրում են NIKOL@ MEZ PRKEC) վաղվանից մեծ խմբերով, ընտանիքներով կարտագաղթեն ՌԴ տարբեր քաղաքներ համալրելով ՌԴ սպասարկման ոլորտի աշխատատեղերը:

Հայաստանի պատմության ամենամեծ գաղթը կսկսվի վաղը՝ փետրվարի 1-ից: Վստահ եմ նաև, որ արտագաղթողները Ռոստովից, Պսկովից, Վլադիկավկազից և ՌԴ այլ երկրորդական քաղաքներից կշարունակեն հայրենիքում ապրողներին հայրենասիրության լատինատառ դասեր տալ, պարտադրելով մեզ սիրել Նիկոլին և իր ուսապարկերին:

Կարծում եմ օրինաչափ կլինի փետրվարի 1-ը այսուհետ օրացույցում նշել որպես ոտքերով քվեարկող հպարտ քաղաքացու օր, կամ հպաաաարտ խոպանչու օր:

#փետրվարի_1

#արտագաղթի_օր

#հպարտ_խոպանչու_օր

Նարեկ Մալյանի էջից:

Ըստ տարածվող լուրերի վաղը՝ փետրվարի 1-ին բացվելու են դեպի ՌԴ ճանապարհները: Վստահ կարող եմ պնդել, որ մոտակա մեկ ամսում…

Опубликовано Narek Malian Воскресенье, 31 января 2021 г.



Նման նյութեր