Իսրայելի բանակի անօդաչու Է ընկել Գազայի հատվածի տարածքում
Advertisement 1000 x 90

Իսրայելի բանակի անօդաչու Է ընկել Գազայի հատվածի տարածքում

Իսրայելի Պաշտպանության բանակը փետրվարի 2-ին հայտնել Է իր անօդաչու թռչող ապարատի կործանման մասին Գազայի հատվածի տարածքում:

«Օպերատիվ գործունեության ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակի անօդաչու թռչող ապարատ Է ընկել Գազայի հատվածի հարավային մասում: Տվյալների արտահոսի ռիսկը բացակայում Է»,- ասված Է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Փետրվարի 2-ին ավելի վաղ Գազայի հատածում իսրայելական անօդաչուի կործանման մասին հայտնել Է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ապարատը կործանվել Է Խան Յունիս քաղաքից ոչ հեռու, որը գտնվում Է Պեղեստինի միջատարածքի հարավում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր