Ամերիկացի երգիչ Թոնի Բենեթը խոստովանել է, որ տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ։
94-ամյա արտիստն իր հիվանդության մասին իմացել է 2016թ․-ին, սակայն գերադասել է թաքցնել այդ տեղեկությունը։ Նրա մոտ առայժմ չեն նկատվում այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են ապակողմնորոշում տարածության մեջ, բարկության նոպաներ եւ դեպրեսիա, սակայն նրա վիճակը վատանում է։
«Նույնիսկ պարզության ու գիտակցության առավել հազվադեպ պահերը բացահայտում են նրա թուլության ամբողջ խորությունը։ Ինչ-ոչ պահի, երբ մենք Սյուզենի (Բենթի կինը) հետ կանգնած խոսում էինք, նա հանկարծակի կտրվեց գիրքը կարդալուց, որը նրա ծնկներին էր եւ ծանոթ ժպիտով փայլատակելով՝ հարցրեց ինձ. «Ինչպիսի՞ն է եղանակը»։ Եթե ես չիմանայի, որ նա ու Սյուզենը նոր են վերադարձել այգում շան հետ զբոսանքից, ես չէի կասկածի, որ ինչ-որ բան այն չէ»,- նշել է AARP Magazine-ում նյութի հեղինակը։
Թոնի Բենեթը հայտնիություն է ձեռք բերել 1950-ականներին։ Կարիերայի ընթացքում նա բազմաթիվ անգամներ «Գրեմմի» մրցանակի է արժանացել։ 2014թ․-ին արտիստը համատեղ սկավառակ է թողարկել Լեդի Գագայի հետ, որը ստացել է «Cheek to Cheek» անունը։
news.am