«Աջակցում եմ բոլոր զոհերին». Արմի Համերի կինն առաջին անգամ մեկնաբանել է աղմկոտ սկանդալը
Advertisement 1000 x 90

«Աջակցում եմ բոլոր զոհերին». Արմի Համերի կինն առաջին անգամ մեկնաբանել է աղմկոտ սկանդալը

Արմի Համերի կինը, որի հետ բաժանման մասին նա հայտնել է ամռանը, առաջին անգամ խոսել է սեքս սկանդալի մասին, որի կենտրոնում ամուսինը հայտնվել է հունվարի սկզբին։ 38-ամյա մոդել Էլիզաբեթ Չեմբերսը երկար լռությունից հետո Instagram-ում առաջին հրապարակումն է արել։

«Մի քանի շաբաթ փորձում էի գիտակցել ամենն, ինչ բացահայտվել է։ Ես շոկի մեջ եմ, սիրտս կոտրված է։ Ես չէի պատկերացնում, թե որքան շատ բան չգիտեի։ Ես աջակցում եմ բռնության բոլոր զոհերին եւ յուրաքանչուրին, ով զգացել է այդ ցավը, կոչ եմ անում դիմել անհրաժեշտ օգնություն ստանալու համար։ Առայժմ այս թեման այլեւս չեմ մեկնաբանի»,- նշել է նա։

Էլիզաբեթը հայտարարել է, որ այժմ իր առաջնահերթությունն իր ու Արմիի երեխաներն են՝ վեցամյա Հարփերը եւ չորսամյա Ֆորդը, ինչպես նաեւ աշխատանքնն ու սեփական հոգեկան առողջությունը։ Նա երկրպագուներին շնորհակալություն է հայտնել բարության համար, իսկ նրա ամուսնու ենթադրյալ զոհերը հարգանք են արտահայտել նրա նկատմամբ. «Շնորհակալություն, Էլիզաբեթ։ Մենք սիրում ենք քեզ ու աջակցում»։

news.am