Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ստալինի սիրելի թոռներ,
ինչու ե՞ք այդքան չարչարվում և փորձում փոփոխություններ մտցնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ արգելելով անանուն աղբյուրներին հղում անելը։
Ավելի լավ չէ՞ մինչև Ձեր իշխանության ավարտը ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆը պահեք ուժի մեջ՝ հանուն սիրելի ժողովրդի, որը հավատաց Ձեզ և կատարեց աղետալի ընտրություն:
Ձեր այդ քայլը, ՍՏԱԼԻՆԻ հավատարիմ թոռներ, ոչ միայն սահմանափակում է ազատ խոսքը, այլև հակաիրավական է, ըստ մամուլի փորձագետների և հեղինակային իրավունքի տեսանկյունից խնդիրներ հարուցող օրինագիծ է:
Հ. Գ. Քանի որ օրինագծի հեղինակները, ժամանակին եղել են լրագրողներ ու ՀԿ ներկայացուցիչներ և լրագրությունն ու ՀԿ-ական գլխարկն օգտագործել են բացառապես իշխանության հասնելու համար, այլ ոչ ազատ խոսքի, մենք՝ լրագրողական ու ՀԿ-ական համայնքը իշխանափոխությունից հետո պետք է մերժենք նրանց վերադարձը ԶԼՄ-ներ կամ ՀԿ սեկտոր:
Եվ ուրեմն, քայլ արա մերժիր ՍՏԱԼԻՆԻ հավատարիմ թոռներին»: