Ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովն ուշագրավ մանրամասներ է հայտնել Արծրուն Հովհաննիսյանի վերաբերյալ
«Կապիտուլյացիայից 2 շաբաթ առաջ Սեմյոն Պեգովն ինձ պատմեց, տղաները կռվում են առյուծների պես, բայց իր ընկալմամբ՝ խնդիրներ են առաջացել պաշտպանության և թիկունքի ապահովման հարցերում։
Բանակի հրամանատարությունը լավ չի պատկերացնում առաջնագծի իրադրությունը։
Ես խնդրեցի իմ գործընկեր Սամվել Նալբանդյանին շտապ մեկնել Երևան և հանդիպել Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Հանձնարարությունը հետևյալն էր՝ հստակ հասկանալ իրավիճակը և հաղորդել ինձ։
Սամվելը նույն օրը երկու թղթակիցների հետ մեկնեց Երևան։ Երկու օր անց նա ինձ պատմեց՝ ինչով է ավարտվել Արծրունի հետ նրա 2 ժամանոց հանդիպումը։
Ահա համառոտ նկարագիրը՝
1. Անհանգստության որևէ պատճառ չկա։ Փաշինյանը փայլուն կերպով ղեկավարում է գեներալական շտաբը և զբաղված է միայմ դրանով։
2. Մենք հաղթում ենք, դրանում կասկած չկա։
3. Աննա Հակոբյանը վերահսկում է Պաշտպանության բանակի հրամանատարական շտաբը և ամեն ինչ զեկուցում է Նիկոլ Փաշինյանին, նա վստահ է, որ մենք հաղթում ենք։
4. Այն, ինչ պետք է բանակին, առկա է։ Չկա զինամթերքի և պարենի պակաս։
5. Բանակի անձնակազմի թվաքանակի խնդիր չկա։ Բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումները ներգրավված են։
6. Ջալալ Հարությունյանը չի պահպանել անվտանգության կանոնները, դրա համար կրակի տակ է հայտնվել։
7. Կամավորների կարիք չկա, բայց քանի որ մարդիկ ուզում են կռվել, Սյունիքում ստեղծել ենք հավաքակայան։ Շուտով կհաղթենք և բոլորին կարձակենք տուն»,-իր տելեգրամ ալիքում գրել է Գաբրիելյանովը:
[Հայհոյանքները հասկանալի պատճառով չեն թարգմանել]: