Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.
«Արծրունի (Արծրուն Հովհաննիսյանի) մասին:
Ես իմ ընկերոջը՝ «Նյուս մեդիայում» իմ նախկին տեղակալ և Ռոստովում մի քանի ԶԼՄ-ների տեր Սամվել Նալբանդյանին, խնդրեցի շտապ մեկնել Երևան ու հանդիպել Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Առաջադրանքը հետևյալն էր՝ հստակ հասկանալ իրավիճակն ու ինձ պատմել: Իսկ դրանից հետո արդեն հնարավոր կլիներ հասկանալ՝ ինչպե՞ս վերանայել տեղեկատվական քաղաքականությունը և ի՞նչ անել հաջորդիվ:
Սամվելը նույն օրը երկու աշխատակիցների հետ թռավ Երևան: Երկու օր անց նա ինձ պատմեց, թե ինչով ավարտվեց Արծրուն Հովհաննիսյանի հետ իր 2 ժամանոց խոսակցությունը:
Ահա այդ զրույցի ճշգրիտ, կարճ վերարտադրությունը:
1. Անհանգստանալու ոչ մի պատճառ չկա: Փաշինյանը փայլուն ղեկավարում է գլխավոր շտաբը: Նա հենց միայն դրանով է զբաղված:
2. Մենք հաղթում ենք, ու չկա ոչ մի կասկած այդ առումով:
3. Աննա Հակոբյանը վերահսկում է Արցախի Պաշտպանության բանակի շտաբը և ամեն ինչ զեկուցում Նիկոլին: Նա վստահ է, որ մենք հաղթում ենք:
4. Բանակին պետք եղած ամեն բան կա: Այն ապահովված է ամեն ինչով, զենքի ու այլ բանի պակաս չկա:
5. Բանակային անհրաժեշտ բոլոր ուժերը ներգրավված են ռազմական գործողություններում, թվակազմի պակասի հետ կապված խնդիր չկա:
6. Ջալալը անվտանգության միջոցները չի պահպանել ու դրա համար էլ ընկել է կրակահերթի տակ:
7. Կամավորականներ առանձնապես պետք չեն, բայց քանի որ մարդիկ ուզում են օգնության հասնել, մենք ստեղծել ենք հավաքակետեր Սյունիքում: Ահա-ահա կհաղթենք և բոլորին կուղարկենք տուն:
Արծրուն, տականք, դե ասա, որ դա այդպես չի եղել: Ասա մարդկանց, որ դու չես խաբել ու չես լիզել Փաշինյան զույգի ոտքերը: Եվ ասա, ստորի մեկը, որ դու չես կարողացել հանդիպել Սամվելի հետ առաջին հանդիպումից 3 օր անց ու քննարկել թշնամու հետ տեղեկատվական պատերազմի պլանը, քանի որ պատերազմի ամենաթեժ շրջանում ԱՄՆ ես մեկնել: Թե՞ այստեղ էլ ես խաբել ու չես թռել Ամերիկա, այլ պարզապես թաքնվել ես»:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը