Ալիսա Ֆրեյնդլիխը բուժվել է կորոնավիրուսից
Advertisement 1000 x 90

Ալիսա Ֆրեյնդլիխը բուժվել է կորոնավիրուսից

Դերասանուհի Ալիա Ֆրեյնդլիխը բուժվել է կորոնավիրուսից, հայտնում է «Mash на Мойке» Telegram-յան ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Ստուգողական հեռազատությունից հետո 86-ամյա Ալիսա Ֆրեյնդլիխի թեստերի պատասխանները բացասական են, թոքերի ախտահարումը՝ նվազագույն։

Բժիշկներն արտիստի առողջական վիճակում դրական տեղաշարժ են նկատում։ Եթե այդ տեղաշարժը պահպանվի, մոտակա ժամանակներում Ֆրենդլիխին դուրս կգրեն պետերբուրգյան հիվանդանոցից։

2020թ․-ի դեկтեմբերի 25-ին Ալիսա Ֆրեյնդլիխին կորոնավիրուսով հոսպիտալացրել էին, ինչից հետո եւս նրա վիճակը շարունակում էր ծանր մնալ։

Հունվարի 21-ին բժիշկները հայտնել են, որ Ֆրեյնդլիխի վիճակում դրական տեղաշարժ կա։ Հունվարի 26-ին նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունքից։

news.am