Ինչպե՞ս նախապատրաստվել պատվաստմանը կորոնավիրուսի դեմ
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս նախապատրաստվել պատվաստմանը կորոնավիրուսի դեմ

Կորոնավիրուսի դեմ պատվաստման համար անհրաժեշտ նախապատրաստությունները մինիմալ են: Այս մասին «Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների համագործակցությունը COVID-19-ի դեմ պայքարում եւ բնակչության պատվաստման հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Ֆեդերացիայի խորհրդի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի անդամ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:

Ըստ նրա` ցանկալի չէ պատվաստվել որեւէ հիվանդության սրման ժամանակ, ուստի սովորաբար այդպիսի խնդիրները բացառելու համար բժշկական զննում է իրականացվում:

Որոշ հիվանդություններ, մասնավորապես` աուտոիմուն, ինչպիսիք են ռեւմատիզմը, նույնպես հակացուցում են համարվում պատվաստման համար: Փոքր երեխաներին եւ հղի կանանց եւս խորհուրդ չի տրվում պատվաստվել: Հակացուցումներ կարող են լինել նաեւ լուրջ ալերգիկ ռեակցիաները (անաֆիլակտիկ ցնցում) անեմնեզում:

Պետք է հիշել նաեւ, որ խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել պատվաստումներից մի քանի օր առաջ եւ հետո. դա թերեւս միակ «նախապատրաստությունն» է, որը պահանջվում է հիվանդից:

Վլադիմիր Կրուգլիի խոսքով` երբ նա պատվաստվում էր կորոնավիրուսի դեմ կլինիկական փորձարկումների շրջանակներում, նրա մոտ ստուգեցին նաեւ հակամարմինների նախնական մակարդակը, ինչպես նաեւ մի շարք այլ լաբորատոր հետազոտություններ անցկացրին, սակայն սովորական պատվաստման դեպքում այս բոլոր հետազոտություններն անհրաժեշտ չեն:

Նրա խոսքով` պատվաստումից հետո իր մոտ կողմնակի բարդություններ չեն եղել: Որոշ ընկերներ եւ գործընկերներ նշել են, որ կողմնակի բարդությունների են հանդիպել, մասնավորապես` պատվաստանյութի երկրորդ դեղաչափի ներարկումից հետո, բայց ինքը` դոկտոր Կրուգլին, չնայած եւ առողջության վատթարացում սպասում էր, սակայն ի վերջո կողմնակի ազդեցություններ չունեցավ:

news.am