Գաղտնիք չէ, որ հայ հայտնիները 21-րդ դարում, բացի իրենց բուն մասնագիտական գործունեությամբ զբաղվելը, ամեն ինչի պատրաստ են որպեսզի ամենաթրենդային սոցիալական ցանցերում ունենան շատ հետեւորդներ: Նրանք դրա համար կարող են խայտառակվել, կարող են, պարել, երգել, անիմաստ հումորներ անել, կարճ ասած ՝ ամենը ինչ միայն թե մեկ երկու ավել հետևորդ ձեռք բերեն:
Հետևորդներ ձեռք բերելու մոլուցքը ո՛չ անտեղի է, ո՛չ էլ՝ ինքնանպատակ. Նրանք այդ հետևորդների առկայությունը շատ հանգիստ մոնետիզացնում են՝ գումարի են վերածում: Գումարի վերածելու տարբերակները շատ են՝ սկսած այս կամ այն ընկերության անունը գովազդելուց ավարտելով գեղեցկության սրահներ, SPA Կենտրոներ գովազդելուց: Գովազդելու մի տարբերակ է նաև բարտերային գովազդը: Բարտերային գովազդը այն է, որ ինչ որ իքս ընկերություն անհատին անվճար տրամադրում է իր արտադրանքը կամ ծառայությունը, իսկ այդ հայտնին իր story-ում կամ իր էջում օգտվում է այդ ապրանքից ու ծառայությունից՝ նշելով գովազդատուի էջը կամ ընկերության:
Ամբողջ աշխարհում ընդունված համակարգ է սա, սակայն մեզ մոտ ինչպես միշտ ամեն բան սահմաններից դուրս է, քանի որ հայ հայտնիների մի մասն այսօր ապրում են բարտերային գովազդով ու պատրաստ են ամեն, ամեն ինչ գովազդել՝ հաշվի չառնելով իրականում խաբում են թե ոչ իրենց հետևորդներին: Կարող է յուրաքանչյուր ոք ինչ որ մի հայտնի արտադրանք գովազդի մեծ գումարներով /ինչպես աշխարհում ընդունված է/, բայց երբ «փորդ լցնում» ես դրանով, հագուստներդ դրա շնորհիվ է, անգամ սրճարան գնալդ նույնպես, արդեն հասկանում ես որ «բարտերային գովազդ» արտահայտությունը անցնում է իր ամբոջաղական բացատրության բոլոր սահմանները: Բարտերային գովազդ անող հայ հայտնիները մոռանում են որ իրենց ուզեն չուզեն հետագայում պատասխանատու են իրենց գովազդի համար ու չի կարող բարտերով լահմաջո գովազդող մարդը հետագայում ցույց տա, որ ինքը միմիայն իտալական խոհանոց է նախընտրում:
Starnews.am-ը ձեզ է ներկայացնում բարտերային գովազդով գրեթե ամեն ինչ անող հայ հայտնիների՝
Բարտերի «թագուհին» Աննա Դովլաթյանն է, ով անգամ իր երեխայի խնամքի պարագաները, կաթնախառնուրդն ու հագուստն է ձեռք բերում բարտերով: Համաձայնվեք, որ Աննան շատ խնայող տեսակ է:
Մինչ օրս պարզ չէ, թե ինչպես է թուրքի հետ ապրող հայուհին դեռ կարողանում գումար կամ բարտերային հայկական ապրանքներ ներկրել Թուրիքիա, բայց, ցավոք սրտի, Հայաստանից-Թուրքիա բարտերն ապահովում է Մարիամ Մելիքյանը:Նրա բարտերները մինչ այս ավելի շատ էին, քան Երևանից Ստամբուլ գնացող ինքաթիռի չվերթները: Հագուստ, շամպուն, օծանելիք, կոշիկ և այլն… Այս ամենն ունի իր դրական կողմը՝Մարիամի թուրք ամուսինը լողանում է հայկական արտադրության օճառներով:
Բարտերի արքայադուստրն է Անատի Սաքանյանը, ով ամենաշատը ընտրում է ուտելու, հետևաբար նաև կարելի է ասել, որ նա օրվա հացի հարցը լուծում է բարտերով: Երևան քաղաքի գրեթե բոլոր «օբեկտները» մի փոր հացով գովազդում է Անատին:
Ավելին քան վստահ ենք, որ Գրիշա Աղախանյանը կարողանում է կնոջը՝ Շողեր Թովմասյանին ապահովել գումարով, որպեսզի նա այցելի ատամնաբուժի, սակայն ինչո՞ւ օգտագործել գումարը, եթե կա բարտերը:
Այս շարքի վերջին հայտնին՝ Տաթև Սարգսյանը, թելադրում է իր պայմանները բարտերով աշխատելու: Ու ասում է՝ է՜՜՜յ գովազդատուներ ինձ մի օգտագործեք, բայց չի էլ հասկանում, որ չի օգտագործվում , այլ օգտագործում է, քանի որ Տաթևին հետևում են միայն իր ընտանիքի անդամներն ու շատ մտերիմ բարեկամները: