«Ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՉԵՄ պահանջում,ես չեմ գոռում «Նիկոլ հեռացիր»․․․»․ Ղազինյան
Advertisement 1000 x 90

«Ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՉԵՄ պահանջում,ես չեմ գոռում «Նիկոլ հեռացիր»․․․»․ Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՉԵՄ պահանջում,ես չեմ գոռում «Նիկոլ հեռացիր»: Իմ պահանջներն ուղղված չեն իրեն, քանզի նա այլևս գոյություն չունի, նա քաղաքական դիակ է, որի գարշահոտը պատել է ոչ միայն ամբողջ Հայաստանը, այլ նաև ամբողջ աշխարհի Հայությանը: Եթե պահանջում ես պետության ղեկավարի հրաժարականը, ապա անուղղակի ճանաչում ես նրան որպես պետության ղեկավար, ընդունում նրան որպես քաղաքական միավոր և վարում ես քաղաքական պայքար: Հանցագործի հրաժարականը չեն պահանջում, նրան անմիջապես կալանավորում են ու սկսում անկախ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն՝ կատարված հանցագործության ամբողջ ծավալը և բոլոր մասնակիցներին բացահայտելու նպատակով:

Ահաբեկիչների հետ չեն բանակցում, նրանց կամ ձերբակալում են, կամ ֆիզիկապես ոչնչացնում: Սա կանոն է, որը կիրառում են բոլոր կայացած պետությունների ներքին և արտաքին անվտանգության համար պատասխանատու հատուկ ծառայությունները:

Իսկ ի՞նչ են անում պետական դավաճանների հետ, որոնց ուղղակի մեղքով զոհվել են 5000-ից ավել հայորդիներ, կորսվել է Հայրենիքի մեկ երրորդը: Օրինակ Հայաստանում փորձում են պայմանավորվել . . .»։



Նման նյութեր