Ռուս եւ թուրք զինվորականները Ղարաբաղում իրավիճակի համատեղ մոնիթորինգ են իրականացնում. ՌԴ ՊՆ
Advertisement 1000 x 90

Ռուս եւ թուրք զինվորականները Ղարաբաղում իրավիճակի համատեղ մոնիթորինգ են իրականացնում. ՌԴ ՊՆ

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Մենք գտնվում ենք ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնում, որտեղ ռուս եւ թուրք զինծառայողները կատարում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման ընդհանուր խնդիրը: Իրադրության մոնիթորինգն իրականացվում է շուրջօրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով, մասնավորապես՝ «Ֆորպոստ» եւ «Օռլան-10» ԱԹՍ-ների համալիրների միջոցով: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել»,- հայտնել է Համատեղ կենտրոնի ռուս ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավալկինը:

«Կենտրոնի ռուսական զորամասի հերթափոխը կազմված է օպերատիվ բաժանմունքի սպաներից, կապի սպաներից, թարգմանիչներից եւ անօդաչու թռչող սարքերի օպերատորներից»,- հավելել է նա:

Համատեղ կենտրոնի զինծառայողները ԱԹՍ-ներից կառավարման կետ անընդհատ պատկերներ են ստանում, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաեւ գրանցվում են կողմերի շփման գծի հատումների բոլոր փաստերը:

«Համատեղ կենտրոնի հերթափոխն իրականացնում է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների մասին տեղեկությունների հավաքում, ընդհանրացում եւ ստուգում, քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու հարցերով կամ խնդիրներով ցանկացած գանգատ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



Նման նյութեր